Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայրենի պաշտոնյաներից ով չի ալարում, ստվերային տնտեսության դեմ պայքարելու մասին ելույթներ է ունենում: Միչդեռ Երևանի Խորենացու փողոցում գործող ոսկու շուկան՝ ստվերային եկամուտներով ՀՀ-ում կարող է համարվել ռեկորդակիր: Պարզվում է, որ այստեղ միայն զուգարաններից այնքան եկամուտ են ստանում, որքան հազարավոր ընկերություններ նույնիսկ ամսական չեն վաստակում: Տարբեր հաշվարկներով այս շուկայում իրենց օրն անցկացնում է մոտ 10 հազար մարդ: Շուկայում գործող երկու զուգարանի մուտքի գինը 100 դրամ է:
Այսինքն՝ միայն զուգարանները շուկայի սեփականատիրոջն ապահովում են օրական շուրջ 1 միլիոն դրամի եկամուտ: «Ժողովուրդ»-ի հարցին, թե զուգարանից օգտվելու համար 100 դրամ գանձելը որքանով արդարացված է, շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը պատասխանեց. «Աշխատողներն օրը մեկ անգամ են վճարում, այն էլ՝ օճառի համար: Երկու տարի այդ զուգարանը վճարովի չէր, խոլերանոց էր: Աշխատողները խնդրեցին վճարովի դարձնել»: Այդ «խնդրանքից» հետո Վաղարշը ամսական մոտ 30 մլն դրամ է ստանում»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։