Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Բազմաթիվ անիմաստ քրեական գործեր հարուցելու և մեր իրավական համակարգը ծանրաբեռնելու փոխարեն՝ 2 հոդված կա, որով Արայիկ Հարությունյանը պետք է պատասխանատվության ենթարկվի՝ սուտ մատնության կամ հանցագործությունը պարտակելու հոդվածներով՝ Yerkir.am-ի փոխանցմամբ՝ ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը մամուլի ասուլիսում ՝ անդրադառնալով քրեական գործերով ցուցարար երիտասարդների բերած արկղերը լցնելու մասին ԿԳՄՍ նախարարի սպառնալիքին։
«ՀՅԴ-ն 3 ուղղությամբ էլ պատրաստ է՝ բանավեճի պատրաստ ենք, քրեականով պետք է ինքը գործը անի, հակառակ դեպքում իր նկատմամբ պետք է հարուցվի քրեական գործ և, ի վերջո, կրթական քաղաքականության մեջ՝ ի՞նչ է արել, բացի այս արատավոր գործողություններից՝ ուսուցչի արժանապատվությունն է վիրավորում՝ «դուք անգլերեն չգիտեք»՝ սա՞ է Կրթության նախարարի դաստիարակությունը»,-ընդգծեց Արծվիկ Մինասյանը։
Նա հիշեցրեց, որ ԿԳ նախկին նախարար, ՀՅԴ անդամ Լևոն Մկրտչյանը ևս հայտարարել էր հրապարակային բանավեճի պատրաստակամության մասին․ «Եթե Արայիկ Հարությունյանն այդքան վստահ է իր ուժերին, թող բանավիճի»։
Արծվիկ Մինասյանը հիշեց ֆիլմի հայտնի արտահայտությունը՝ «Իսկ ո՞վ էր Արայիկ Հարությունյանը մինչև հեղափոխությունը, ո՞ւմ ֆինանասավորմամբ է կրթություն ստացել»։
Ավելի վաղ Yerkir.am-ը հայտնել էր ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանի, Աշոտ Սիմոնյանի և Տարոն Տոնոյանի մամուլի ասուլիսի հիմնական շեշտադրումները։
Ասուլիսի ընթացքում՝ լրագրողների հարցերին պատասխանելով՝ Արծվիկ Մինասյանը խոսել է նաև Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող շարժման կազմակերպական մանրամասների մասին։
Մամուլի ասուլիսի մանրամասներին ծանոթացեք այստեղ։
Աննա Բալյան