|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Սեպտեմբերի 25-29-ը Մոսկվայում տեղի կունենա «Ընկերների կինո» 4-րդ միջազգային կինոփառատոնը:
Այս տարի կինոփառատոնը նվիրված է ԱՊՀ և Բալթյան երկրների վերջին տարիների կինեմատոգրաֆիայի հաջողություններին: Կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվեն այն ֆիլմերը /խաղարկային, վավերագրական և անիմացիոն/, որոնք վերջին տարիներին մեծ հաղթանակներ են գրանցել: Կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենան մասնակից երկրների կինոգործիչների հանդիպումներ` վավերագրական կինոյի ոլորտում փորձի փոխանակման, ինչպես նաև կինոարտադրության զարգացման միտումները քննարկելու համար:
Yerkir.am-ի տեղեկություններով` կինոփառատոնի շրջանակներում կցուցադրվի նաև Միքայել Պողոսյանի «Եթե բոլորը» ֆիլմը: Այն կցուցադրվի սեպտեմբերի 27-ին «Звездный» կինոթատրոնում: