կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-03-26 16:35
Մշակույթ

Հայկական «Այլևս երբեք…» ծրագիրը` Սոֆիայի միջազգային կինոփառատոնում

Հայկական «Այլևս երբեք…» ծրագիրը` Սոֆիայի միջազգային կինոփառատոնում

«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հասարակական կազմակերպությունը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի առիթով մի շարք երկրներում կազմակերպում է թեմատիկ ֆիլմերի ցուցադրություններ: Ծրագրի շրջանակներում մարտի 13-19-ը ցուցադրությունների կազմակերպվեցին Սոֆիայի 19-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում:

 

Սոֆիայի միջազգային կինոփառատոնում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ծրագրում ընդգրկված էր երեք ֆիլմ՝ Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձը», Տավիանի եղբայրների «Արտույտների ագարակը» և Ֆաթիհ Աքինի «Սպի»-ն: Սոֆիայից զատ, ցուցադրություններ կազմակերպվեցին նաև Բուլղարիայի Պլովդիվ և Վարնա քաղաքներում:

 

Փառատոնին ներկա է գտնվել և ծրագիրն ու ֆիլմերը ներկայացրել ՀՀ Ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր, «Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը: «Այլևս երբեք…» ծրագրի վերաբերյալ Հարություն Խաչատրյանը հարցազրույց է ունեցել Բուլղարիայի հանրային հեռուստաընկերությամբ և ներկայացրել Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցին նվիրված միջոցաrումների մանրամասները:

 

Մեծ Եղեռնին նվիրված «Այլևս երբեք…» կինոցուցադրությունների ծրագիրը հաջորդիվ ներկայացվելու է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում: Ֆրանսիայում անցկացվող «Եվրոպա ֆիլմ ակտը»  Եվրոպայի կարևորագույն կինոփառատոներից մեկն է: Այդ փառատոնի շրջանակներում ևս հայկական ֆիլմերի բովանդակ ծրագիր է ներկայացվելու: Հայոց ցեղասպանությանն անդրադարձող ֆիլմերից զատ, կներկայացվեն նաև հայկական կինեմատոգրաֆի այլ նմուշներ: