Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Սփյուռքահայ կինոռեժիսոր Նիկոլ Պեզճյանի «Կոշիկներս Պոլիս ձգեցի» ֆիլմը մասնակցում է Բեյրութի միջազգային կինոփառատոնին:
Ֆիլմը, yerkir.am-ի տեղեկություններով, հենց այսօր էլ կցուցադրվի Բեյրութի «Planete Abraj Furn El Chebbek» կինոթատրոնում: Այնուհետեւ այն կցուցադրվի Լոնդոնում, Բոստոնում, Նյու Ջերսիում եւ Տորոնտոյում:
Ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնում: Այն Լիբանանի, Հայաստանի եւ Թուրքիայի համատեղ արտադրանք է:
Գլխավոր դերում ներկայացել է լիբանանահայ մոդեռնիստ պոետ Սաքո Արյանը, որն ուղեւորություն է ձեռնարկում իր նախնիների քաղաք Ստամբուլ, ուր ձգվում են նրա մշակութային արմատները: Սաքոն շրջում է Ստամբուլի հին փողոցներով, որոնք ժամանակին հայերով էին բնակեցված, հին գերեզմանոցներով, ուր պոետներն են հանգչում, հին եկեղեցիներով եւ դարից էլ հին միջնակարգ դպրոցով: Հանդիպում է հայտնի եւ անհայտ մարդկանց` հայերի եւ թուրքերի, լսում նրանց պատմությունները, կարծիքները: