|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Անվանի կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը նոյեմբերի 20-28-ին անցկացվող «Հնդկաստանի միջազգային կինոփառատոն 2017»-ի (IFFI) ընթացքում պարգևատրվել է Lifetime Achievement մրցանակով: Այս մասին տեղեկանում ենք փառատոնի գլխավոր էջից:
Կինոփառատոնին ցուցադրվել են ռեժիսորի էկրանավորած երեք՝ «Քաղցր ապագան», «Էկզոտիկա» և «Հիշել» ֆիլմերը:
«Հիանալի փառատոն է, որին ներկայացված ֆիլմերի որակը շատ բարձր է: Ես հասցրել եմ մի շարք ֆիլմեր դիտել և շատ տպավորված եմ: Այս փառատոնը մյուսներից տարբերվում է նրանով, որ ավելի բաց փառատոն է, իսկ, օրինակ, Կաննը նախատեսված է պրոֆեսիոնալների համար, «արտադրական» է»,- DD News-ի հետ զրույցում ասել է Էգոյանը:
Հնդկաստանի 48-րդ միջազգային կինոփառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի էր ունեցել նոյեմբերի 20-ին Գոայում: