|
Փոխարժեքներ
13 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.28 |
| EUR | ⚊ | € 421.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.2971 |
| GBP | ⚊ | £ 490.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.37 |
«Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ ԱԺ իրավաբանական վարչության պետ Հայկ Սարգսյանը, նույն ինքը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի սանիկը, վերջերս մեկնել է ԱՄՆ:
Ըստ մեր տեղեկությունների, փաստաթղթերում որպես նրա մեկնելու պաշտոնական պատճառ նշված է՝ Կոլումբիայի համալսարանում ուսանելու հանգամանքը. այստեղ Հայկը սովորելու է մեկ տարի: Միայն թե, մեկնելուց առաջ նա չի ազատվել պաշտոնից, այլ նրա փոխարեն ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել:
ԱԺ իրավաբանական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է դարձել ԱԺ նախկին պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի թոռը՝ Գարեգին Պետրոսյանը»,-գրում է թերթը: