|
Փոխարժեքներ
18 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն սեպտեմբերի 13-ին՝ ժամը 02.08-ին, տեղեկություն է ստացվել, որ Հրազդան-Մեղրաձոր ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 14-րդ կմ-ում բախվել են «Դայվու» մակնիշի (վարորդ Հ. Հ.) 34 CN 926 և «Մերսեդես» մակնիշի (վարորդ Գ. Հ.) 34 FT 392 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Մարմարիկ գետը:
«Դայվու» մակնիշի ավտոմեքենայի վարորդը` 1962 թ. ծնված Հ. Հ.-ը, հոսպիտալացվել է Հրազդան քաղաքի ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակները գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: