Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Մայիսի 7-ին` ժամը 17:02-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Հովիտ գյուղի թիվ 24 տան բակում կայանած «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնը պայթել է և բռնկվել, առկա է գազի արտահոսք, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը. տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «ՎԱԶ-2121» մակնիշի 23 SU 018 պ/հ (վարորդ՝ 1964 թ. ծնված Մ. Խ.) ավտոմեքենայի բալոնից այլ գազի բալոնի լիցքավորման ժամանակ տեղի է ունեցել պայթյուն՝ բռնկումով, ինչի հետևանքով վարորդը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գյումրի քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը հրդեհը մարվել է տեղի ուժերով:
Այրվել է ավտոմեքենայի բեռնախցիկը՝ մասամբ և անվադողը՝ ամբողջությամբ