|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հուլիսի 27-ին, ժամը 08.35-ին տեղեկություն է ստացվել, որ Մ-16 ավտոճանապարհին՝ Ոսկեպար գյուղի տարածքում, Ս. Ա.-ի վարած «Օպել Աստրա» մակնիշի 34 NV 820 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և ընկել Ոսկեպար գետը, ներսում հղի կին կա. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղևոր՝ 1992 թ. ծնված Ա. Զ.-ն տեղեփոխվել է Նոյեմբերյանի ԲԿ:
Բժիշկների կողմից տուժածի առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Պարզվել է, որ ավտոմեքենան գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: