| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Yerkir.am-ը երեկ գրել էր, որ սեպտեմբերի 14-ի առավոտյան` 12:00-ի սահմաններում, արտառոց դեպք է պատահել «Անի պլազա» հյուրանոցում: Հյուրանոցի աշխատակիցներից մեկը հյուրանոցի համարներից մեկում հայտնաբերել է մոտ 40 տարեկան տղամարդու դի՝ կախված վիճակում:
Այսօր ՀՀ ոստիկանությունից փորձեցինք ճշտել մահացածի ինքնությունը: Մեզ խոստացան ճշտելուց հետո տեղեկություն տրամադրել, բայց մեր հեռախոսազանգերն այդպես էլ մնացին անպատասխան:
Իսկ այդ ընթացքում shamshyan.com-ը հայտնեց մահացածի ով լինելը:
Ըստ կայքի տեղեկությունների` կեսօրին նշված հյուրանոցի անվտանգության աշխատակիցներն ահազանգել են ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ թիվ 10 սենյակի բնակիչը չի պատասխանում դռան թակոցներին և հեռախոսազանգերին: Հյուրանոց է ժամանել ոստիկանության օպերատիվ քննչական խումբը, որը լոգարանում կախված վիճակում հայտնաբերել է 42-ամյա Վարդգես Օրգուսյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ դիակի վրա բռնության հետքեր չկան: Քննիչի որոշմամբ` նշանակվել են մի շարք փորձաքննություններ՝ մահվան հանգամանքները պարզելու համար:
Իսկ, ի վերջո, մեր զանգերին պատասխանած ոստիկանության լրատվական բաժնի աշխատակից Արմեն Մալխասյանը հաստատեց միայն դիակը հայտնաբերելու տեղեկությունը` նշելով, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել: