Փոխարժեքներ
24 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է shamshyan.com-ը։ Ժամը 13։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել Սայաթ Նովա պողոտայի վրա գտնվող «Անի Պլազա» հյուրանոցային համալիրից, որ 12-րդ հարկի թիվ 12 համարում տղամարդու դի կա։
Ոստիկաններն ու քննիչները նշված համարում՝ մահճակալի վրա բերանքսիվայր վիճակում հայտնաբերել են Վրաստանի քաղաքացի, 24-ամյա Համզադեհ Զուրաբ Թամեզիևիչի դին՝ ձեռքի դաստակները կտրված։ Ըստ նախնական տեղեկությունների՝ կա վարկած, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է եղել։ Այս պահին ոստիկաններն ու քննիչները սպասում են, որպեսզի ժամանի դատական բժիշկը։ Փաստի առթիվ Կենտրոնական քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մահացածի պարանոցն էլ կապկպված է եղել կպչուն ժապավենով /սկոչով/։
Մանրամասն՝ սկզբանղբյուրում