Փոխարժեքներ
01 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.57 |
EUR | ⚊ | € 423.72 |
RUB | ⚊ | ₽ 4.6159 |
GBP | ⚊ | £ 506.65 |
GEL | ⚊ | ₾ 141.57 |
«Անի Պլազա» հյուրանոցում կախված վիճակում հայտնաբերված` 42-ամյա Վարդգես Օրգուսյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ Քննչական կոմիտեում նյութեր են նախապատրաստվում, մահվան հանգամանքները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ: Այս մասին yerkir.am-ին հայտնեց քննչական կոմիտեի մամլո պատասխանատու Սոնա Տռուզյանը:
Հիշեցնենք, որ yerkir.am-ը գրել էր, որ սեպտեմբերի 14-ին «Անի Պլազա»-ի աշխատակիցներից մեկը հյուրանոցի 10-րդ հարկի համարներից մեկում կախված վիճակում հայտնաբերել էր տղամարդու դի, ինչից հետո ահազանգել էին ոստիկանություն:
Այսօր դեպքի վերաբերյալ մանրամասներ ճշտելու ակնկալիքով այցելեցինք հիշյալ հյուրանոց, սակայն ղեկավարությունից հրաժարվեցին որևէ տեղեկություն տրամադրել` խորհուրդ տալով դիմել ոստիկանություն: Նշենք, որ, մեր տեղեկություններով, մահացածը Բաղրամյան պողոտայի բնակիչ է, ամուսնացած է և ընտանիք ունի: