Միասին կարող ենք
կարևոր
5026 դիտում, 1 տարի առաջ - 2025-02-02 12:25
Հասարակություն

Ինչու՞ են չարորակ նորագոյություններով մարդիկ տները ծախում, որ բժշկական օգնություն ստանան․ ահազանգ

Ինչու՞ են չարորակ նորագոյություններով մարդիկ տները ծախում, որ բժշկական օգնություն ստանան․ ահազանգ

«Առողջության իրավունք իրավապաշտպան» ՀԿ նախագահ, առողջապահության փորձագետ Անուշ Պողոսյանը գրում է․

«Մեկնարկել է հայկական ուռուցքաբանական 5-րդ կոնգրեսը:

ՀՀ առողջապահության նախարարին շրջապատել էին բժշկական կենտրոնների տնօրեններ, նախկին նախարարներ, բժիշկներ և այլն։ Այս մարդիք, որոնք ունեն մեծ վաստակ առողջապահական բիզնեսում, գուցե հարցնեին նախարարին։

1․ Ինչու՞ են չարորակ նորագոյություններով մարդիկ տները ծախում, որ բժշկական օգնություն ստանան։

2․ Ինչու՞ քիմեոթերապիայի դեղերի համար հիվանդի հարազատը հասնում հարևան Վրաստան, որպեսզի ավաելի մատչելի ձեռք բերի։

3․ Ինչու՞ քիմեոթերապիայի շատ դեղեր, որոնք նշանակվում են ուռուցքաբանների կողմից, գրանցված չեն Հայաստանում և «ընտյալները» դա զարտուղի ճանապարհով բերում են Հայաստան և վաճառում ինքնարժեքից 10 -20 անգամ թանկ։

4․ Ինչու՞ են պալիատիվ ծառայության դիմած հիվանդներին առանց սպասարկման կլինիկայից դուրս գրում՝ մսխելով պետական բյուջեն։

5․ Ինչու՞ է պալիատիվ ծառայությունը վճարովի։

6․ Ինչու՞ են չարորակ նորագոյություններով հիվանդները վիրահատվելուց առաջ հետազոտվում վճարովի հիմունքներով (MRT, KT, բիոպսիա ևայլն)։

7․ Ինչու՞ են հիվանդները հիվանդանոցներին տալիս «պարտադիր նվիրատվություններ»։

8․ Երբ են ուռուցքաբանական խորհուրդները ( board ) իրականում աշխատելու։

9․ Ինչու է վերջին տարիներին, չնայած պետական ֆինանսավորման շուրջ 6 անգամ (1,3մլրդ-7,5 մլրդ) ավելացմանը, հիվանդների բողոքները ավելացել 60 անգամ, մահացության ցուցանիշը մնացել նույն տիրույթում՝ մահերի մեջ 19,1%։

Հարգելի տիկնայք և պարոնայք, եթե ձեզ դեռ հետաքրքրում են հիվանդների շահերը, ապա անպայման տվեք այս հարցերը ՀՀ առողջապահության նախարարին։ Գուցե նա չգիտի այս ամենի մասին՞։

Հ․Գ․Թե դուք մասնակցում էիք, որ ՇՄԶ -ներ ստանաք․․․․․․

Հ․Հ․Գ․ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան կարծում եմ, նրանք չեն տա այս հարցերը, քանի որ 2024 թվականի համար պետությունից պարտքերը ստանալու խնդիր ունեն։

Գուցե դուք տաք այդ հարցերը․․․․․․․»։