Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անչափ կարևոր է, որ հայ պատմաբանները հստակ գնահատական տան 2020թ Արցախյան պատերազմին և նոյեմբերի 9-ի փաստաթղթին: Դա պետք է արձանագրվի տարբեր կոնֆերանսներում, գիտական աղբյուրներում և գրականության մեջ: Այս մասին ֆեյսբուքյանիր էջում գրում է Արսեն Ջուլֆալակյանը։
«Ժամանակակիցները չպետք է թույլ տան, որ այսքան փաստերով հանդերձ, տարիների ընթացքում լղոզվի հայոց պետականության համար կարևորագույն նշանակության այդ պատմական իրադարձությունը: Եվ դա պետք է անել հնարավորինս շուտ, գործող անձանց կենդանության օրոք:
Իրերը պետք է ստանան իրենց անունները:
Անընդունելի է դավաճանների հերոսացումը և հակառակը:
Այլ պարագայում մենք որպես ազգ երբեք չենք հաջողի:
Ասածիս վառ ապացույցն էլ այն է,որ ունենալով հայոց պատմության մեջ բազում դավաճանական դեպքեր, հիմնականում չենք խորացել դրանց մեջ, մերժելի չենք դարձրել դավաճաններին:
Հիշենք օրինակ մեզանից ընդամենը 100 տարի առաջ տեղի ունեցած Կարսի անկումը…
Հակառակ պարագայում, ինչպես հաճախ է լինում մեր դեպքում, ժամանակի ընթացքում մեղավոր են դուրս գալու ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Եվրոպան... բայց ոչ երբեք մենք:
Այնինչ «ամրոցի դարպասները ներսից էին բացված»»,- գրել է նա: