|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Այս տարվա հունիսի 3-ին եւ 4-ին «աղիքային ինֆեկցիա» ախտորոշմամբ Նորքի ինֆեկցիոն հիվանդանոց են տեղափոխվել Երեւանի Նուբարաշեն 11 փողոցի 25 բնակիչներ:
Երևանի Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների դատախազի ցուցումով, Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից ստացված ահազանգի հիման վրա ՀՀ ոստիկանության գլխավոր քննչական վարչության Էրեբունու քննչական բաժնում հարուցված քրեական գործով պարզվել է, որ աղիքային ինֆեկցիայի պատճառ է դարձել խմելու ջուրը:
Նշանակվել է ջրի փորձանմուշների սանիտարահիգիենիկ փորձաքննություն: Հիվանդանոց դիմած 54 քաղաքացիները ենթարկվելու են դատաբժշկական փորձաքննություններ, ներգրավվել են համապատասխան մասնագետներ, հարցաքննվել է 44 մարդ: Նախաքննությունը շարունակվում է. տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի վարչությունը: