Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցում ուսումնական տարին դասադուլով էր սկսվել: Դպրոցի նախկին տնօրենն առողջական խնդիրների պատճառով ազատվել էր աշխատանքից, և ԿԳ նախարարի հրամանով` դպրոցի տնօրեն էր նշանակվել դպրոցի փոխտնօրենը` ՀՀԿ-ական Հերմինե Դավթյանը: Սակայն օրեր առաջ, ԿԳ նախարարի մեկ այլ հրամանով, դպրոցը տնօրենի նոր պաշտոնակատար ունեցավ` նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի դուստրը` Կլարա Ջհանգիրյանը: Ուսուցիչներին, սակայն, դուր չէր եկել նախարարի այս որոշումը, ուզում էին տնօրենն իրենց կոլեկտիվից լինի, ինչի պատճառով էլ դասադուլ էին արել:
Yerkir.am-ի հետ զրույցում Կլարա Ջհանգիրյանը նշեց, որ դասապրոցեսն ընթանում է նորմալ հունով, դպրոցում ամեն ինչ կարգին է, ուսուցիչներն անցել են գործի: Ջհանգիրյանը զերծ մնաց այլ մեկնաբանություններից: