կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-10 11:07
Տարածաշրջան

Ստորագրահավաք՝ հայերի և թուրքերի միջև խաղաղության դարաշրջան սկսելու համար

Ստորագրահավաք՝ հայերի և թուրքերի միջև խաղաղության դարաշրջան սկսելու համար

Ըստ Our Common Dream-ի՝ համացանցում ստորագրահավաք է սկսվել՝ հայերի և թուրքերի միջև խաղաղության դարաշրջան սկսելու համար: Ստորագրահավաքի նպատակն է երկու կողմերի միջև հարաբերությունները հարթել՝ հարգելով յուրաքանչյուր կողմի պատմությունը:

 

«Մեր համատեղ երազանքը» խորագրով ստորագրահավաքի տեքստում գրված է.«Թուրքական Հանրապետության քաղաքական մշակույթը երկար ժամանակ ձգտել է պաշտպանել հանցագործությունը՝ արգելափակելով անցյալը եւ խոչընդոտելով իրավական կայուն պետության կառուցմանը: Սակայն ոչ ոք չի կարող ջնջել այն սարսափելի իրադարձություններն ու դրանց հետևանքները, որոնք տեղի են ունեցել 1915 թվականին»:

 

Ստորագրահավաքին միացել են բազում հայ և թուրք քաղաքացիներ, քաղաքական գործիչներ, հայտնի մարդիկ, որոնց թվում են Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից Ջեմալ փաշայի թոռը՝ Հասան Ջեմալը, «Ակօս» թերթի սպանված խմբագիր Հրանտ Դինքի եղբայր Խոսրովը, Հրանտ Դինքի կինը՝ Ռաքելը, ինչպես նաև փաստաբան Ֆեթհիե Չեթինը:

 

Ներկա դրությամբ  ստորագրահավաքին մասնակցել է ավելի քան 296 մարդ: