|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ըստ agos.com-ի` Թուրքիայում գենետիկայի ոլորտի մասնագետներից Օմեր Գյոքչումենը ասել է. «Չկա ո'չ քրդի, ո'չ էլ ֆրանսիացու գեն: Ժամանակին հայերի և թուրքերի միջև հետազոտություն է կատարվել և գենետիկ տարբերություն չի հայտնաբերվել։ Բայց սա դեռևս չի նշանակում, որ հայ և թուրք ցեղեր գոյություն չունեն, քանի որ նրանք մշակույթային տեսանկյունից գոյություն ունեն։ Հասարակություններին կենսաբանորեն դասակարգելը թե' հարցի լուծում չէ, թե' կարող է մի շարք խնդիրներ ստեղծել»:
Գյուքչումենը պնդում է, որ, քրդի և թուրքի ԴՆԹ-ն վերցնելով, ոչ-ոք չի կարող ապացուցել, որ նրանք տարբեր են:
«Հայերի եւ թուրքերի միջև գենետիկական տարբերություններ չկան: Սակայն սխալ կլինի հային ասել «դու թուրքի նման ես, թուրք ես» : Որովհետև մշակութային տեսանկյունից տարբերություններ գոյություն ունեն: Սակայն թուրք ազգայնականների հետ վեճի ժամանակ «հայ ցեղը գոյություն ունի, իսկ թուրքականը` ոչ» տպավորություն է ստեղծվում: Այդ իսկ պատճառով, ըստ իս, քաղաքական ելույթների ժամանակ պետք է հնարավորինս խուսափել «ցեղ» բառի օգտագործումից»,- ասել է Գյուքչումենը: