կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-01-09 19:34
Աշխարհ

Դալայ Լաման խաղաղության դարաշրջան է կանխատեսել Թրամփի նախագահության օրոք

Դալայ Լաման խաղաղության դարաշրջան է կանխատեսել Թրամփի նախագահության օրոք

Դալայ Լամա 14-րդը Դոնալդ Թրամփի նախագահության  օրոք խաղաղության դարաշրջան է կանխատեսել։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Lenta–ի հետ զրույցում։

Անդրադառնալով հարցին, թե ինչի կհանգեցնի ԱՄՆ նոր նախագահի ընտրությունը, Տենցզին Գյացոն ասել է. «Դոնալդ Թրամփը դեռեւս նախագահի թեկնածու ժամանակ իրեն թույլ էր տալիս ազատ խոսել։ Բայց հիմա, երբ նա արդեն ընտրվել է, նրա ուսերին մեծ պատասխանատվություն է ընկել։ Հիմա նա պետք է հաշվի առնի շրջակա իրականությունը։ Ես կարծում եմ, որ այստեղ նա մտահոգվելու առիթ չունի, քանի որ նա, համաշխարհային մյուս առաջնորդների նման, այլընտրանք չունի։ Եթե մենք գնանք բռնության ճանապարհով, դա մեզ կտանի դեպի միջուկային պատերազմ, որտեղ հաղթողներ չեն լինի։ Միայն խելագարը կարող է ձգտել միջուկային պատերազմի։ Բայց բաց հասարակության  մեջ նման բան անհնար է»։