|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այս տարեսկզբի աղմկահարույց սպանությունններից մեկի` «Լիլի» հարսանյաց սրահի սեփականատեր Գրիգոր Խաչատրյանի սպանության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է: ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատուկ կարևորագույն գործերով քննության վարչությունում քննվող այս գործի նախաքննության ընթացքում մեղադրանք է առաջադրվել 6 անձի: Այս մասին, yerkir.am-ի հարցմանն ի պատասխան, հայտնեցին ոստիկանությունից:
Նշենք, որ մեղադրյալներից երկուսին` Հարություն Ասատրյանին և Արթուր Հակոբյանին, մեղսագրվում է ծանրացուցիչ հանգամանքներում սպանություն կատարելը, ապօրինի զենք պահելը և կրելը: Մյուս անձանցից երեքին մեղադրանք է առաջադրվել ծանրացուցիչ հանգամանքներում կատարված սպանությանը հանցակցելու համար, մեկին` հանցագործության մասին չհայտնելու:
Նշենք, որ Խաչատրյանի սպանությունը բացահայտվել էր 4 ամիս անց, և նախաքննությամբ պարզվել էր, որ այն կապ ունի 6 տարի առաջ տեղի ունեցած` «Արչո» մականվամբ Վրեժ Հովհաննիսյանի սպանության հետ, և որ այն վենդետայի հետևանք է: Հիշեցնենք, որ Գրիգոր Խաչատրյանը սպանվել է հունվարի 29-ին` ժամը 13.00-ի սահմաններում, Նոր Խարբերդ գյուղում գտնվող իր հարսանյաց սրահում: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: