Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սուրբ Աթոռը տխրություն և ափսոսանք է հայտնել այս տարվա Օլիմպիական խաղերի բացման արարողության որոշ տեսարանների կապակցությամբ՝ ասելով, որ «հեղինակավոր միջոցառման ժամանակ, որտեղ ամբողջ աշխարհը համախմբվում է ընդհանուր արժեքներ կիսելու համար, չպետք է լինեն շատերի կրոնական համոզմունքները ծաղրող ակնարկներ»: Այս մասին գրում է vaticannews.va կայքը:
«Սուրբ Աթոռին տխրեցրել են Փարիզում Օլիմպիական խաղերի բացման արարողության ժամանակ որոշ տեսարաններ, և այն կարող է միայն միանալ վերջին օրերին հնչած ձայներին՝ ափսոսանք հայտնելու քրիստոնյաներին և այլ կրոնների հավատացյալներին հասցված վիրավորանքի համար: Հեղինակավոր միջոցառման ժամանակ, որտեղ ամբողջ աշխարհը համախմբվում է՝ կիսելու ընդհանուր արժեքները, չպետք է լինեն բազմաթիվ մարդկանց կրոնական համոզմունքները ծաղրող ակնարկներ», – ասվում է հայտարարությունում:
Սուրբ Աթոռը նաև պնդել է, որ խոսքի ազատությունը կասկածի տակ չի դրվում, սակայն այն պետք է «սահմանափակվի ուրիշների հանդեպ հարգանքով»։
Նշենք, որ Օլիմպիական խաղերի բացման արարողության դրվագներից մեկի շուրջ աղմուկը չի հանդարտվում: Խոսքն այն տեսարանի մասին է, որը, ըստ ամենայնի, ծաղրանմանակում է Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» նկարի՝ Քրիստոսի և նրա առաքյալների վերջին հանդիպման աստվածաշնչյան տեսարանը: