կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-12 14:35
Քաղաքական

Ռուբեն Մելիքյան ջանի կես ժամանոց անհատական ակցիան Նիկոլի վախերի ռապիդ տեստ էր. Ա. Աշոտյան

Ռուբեն Մելիքյան ջանի կես ժամանոց անհատական ակցիան Նիկոլի վախերի ռապիդ տեստ էր. Ա. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ռուբեն Մելիքյան ջանի կես ժամանոց անհատական ակցիան Նիկոլի վախերի ռապիդ տեստ էր եւ գիտափորձ, ապացուցելու համար որ արտակարգ դրության կիրառվող գործիքակազմը կապ չունի վիրուսի հետ։

Նիկոլը ժողովրդի առողջության համար չէ աշխատում, նրա թեթեւ ձեռքով երկիրս վերածվեց Պետրիի բաժակի։ Հիմա նա պայքարում է բացառապես իր իշխանությունը ճանկերով պահելու համար»։
Հիշեցնենք՝ Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա իրականացնող իրավաբաններին, որոնք պահանջում են արտակարգ դրության պայմաններում թույլ տալ խաղաղ հավաքների անցկացումը, րոպեներ առաջ ոստիկանության ծառայողները բերման ենթարկեցին։

Բերման ենթարկվածները 4–ն են՝ Ռուբեն Մելիքյան, Ռոբերտ Հայրապետյան, Աշոտ Համբարձումյան, Արմեն Գալստյան։