|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Թուրքերը սերիալ նկարահանելիս քանդել են 1849 թվականին Նևշեհիրում կառուցված Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու փլուզվող պատերը կանգուն պահելու նպատակով տեղադրված երկաթաձողերը:
Ըստ Haberler-ի՝ դրանք քանդել են Fox ալիքով ցուցադրվող «Ավանդ» սերիալի նկարահանումներն ավելի «հանգիստ» իրականացնելու համար: Հայտնել են՝ իբր սերիալի նկարահանումների ավարտից հետո ձողերը դարձյալ տեղադրելու են նույն տեղում:
Սերիալի նկարահանման պատասխանատուներից մեկն այդ մասին ասել է. «Արդեն այս եկեղեցու մասին մեզ քաղաքապետարանը տեղեկացրեց: Նրանք ոչինչ չեն ձեռնարկել եկեղեցու փլուզումը կանխելու համար: Առանց այն էլ հանքափորները եկեղեցուն բավականին վնաս են պատճառել: Պատասխանատու անձինք ցանկանում են եկեղեցին քանդել: Սերիալի նկարահանումները տևելու են երկու տարի, և ես հետևողական եմ լինելու` եկեղեցուն վնաս չհասցնելու համար»: