Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Գեղարքունիքի մարզում այս գիշեր տեղի ունեցած երկրաշարժը որոշակի վնասներ է հասցրել ոչ միայն Գեղարքունիքի մարզի մի քանի գյուղերի տնտեսություններին, այլ նաեւ վնասվել է Ծակքար գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցին։
«Հին եղեկեղեցուց քարեր են ընկել, եղած ճաքերը խորացել են», - «Փաստինֆո»-ին ասաց Ծակքար գյուղի վարչական ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սանթուր Խաչատրյանը։
Նրա փոխանցմամբ՝ 60 ականներին կառուցված բնակելի տների մեջ առաջացել են ճաքեր, վնասվել է մոտ 8 տնտեսություն, ինչի մասին տեղյակ են պահել պատկան մարմիններին։
Ինչպես արդեն հայտնել ենք՝ վնասներն ուսումնասիրելու ու գնահատելու համար հանձնաժողովը Երանոս գյուղում է, որից հետո կայցելեն նաեւ մյուս գյուղերը։ գյուղերը։
Նախատեսվում է, որ կայցելեն նաեւ Վարդաձոր, Ձորագյուղ, ինչպես նաեւ Ծակքար։
«Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան, թե արդյոք բնակիչները վախեցել են՝ Խաչատրյանն ասաց. որ տղամարդիկ հիմնականում դրսում են՝ արտագնա աշխատանքի , կանայք մենակ են , մի փոքր վախեցել են, որոշ ժամանակ բակերում անցկացրել, բայց դե անձրեւն էլ մի կողմից խանգարել է ,ներս են գնացել։
Հիշեցնենք, որ այս գիշեր՝ ժամը 02:02-ին. Գրինվիչի ժամանակով ժամը 22:02-ին Հայաստանի Մարտունի քաղաքից 9 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ երկրաշարժ է գրանցվել, որի
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում՝ 5 բալ, Կոտայքի մարզում՝ 4 բալ և Երևան քաղաքում՝ 2-3 բալ ուժգնությամբ։