|
Փոխարժեքներ
28 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Warner Bros. ընկերությունը, որը հոլիվուդյան կինո- եւ հեռուստատեսային նյութերի ամենախոշոր արտադրողներից է, պատրաստ է Facebook-ի պատվերով հատուկ սերիալ նկարահանել. գրում է Reuters-ը:
Ստուդիան այս նոր կինոարտադրանքն անվանում է ոչ թե հեռուստասերիալ, այլ նոր ժանր` սոցիալական սերիալ:
«Ունեցիր մեծ նպատակ» (Aim High) վերնագրով եւ վեց մասից բաղկացած սերիալը ցուցադրվելու է Facebook-ում հոկտեմբերի 18-ից:
Հեղինակները նշում են, որ ֆիլմի հերոսները լսելու են այն երգերը, որոնք կան Facebook-ի օգտատերերի երգացանկերում, դեկորացիաները զարդարված են լինելու օգտատերերի լուսանկարներով, եւ այդպես շարունակ: