կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-09-02 16:34
Հասարակություն

Այս պահին 2700-ից ավելի եզդի կանայք ու երեխաներ կան ահաբեկիչների ձեռքում

Այս պահին 2700-ից ավելի եզդի կանայք ու երեխաներ կան ահաբեկիչների ձեռքում

Այս պահին Իրաքի քրդական ահաբեկչական խմբավորման ձեռքերում 2700-ից ավելի եզդի կանայք և երեխաներ կան, որոնցից 300-ին տեղափոխել են Սիրիա և վաճառվել 700-800 դոլարով. Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց «Սինջար եզդիների ազգային միավորում» ՀԿ-ի նախագահ Բորիս Մուրազին:

 

Նա նշեց նաև, որ հիմնականում վաճառում են մանկահասակ աղջիկներին, վաճառում են` մեկնաբանելով, որ այդկերպ նաև իրենց արյունն է մաքրվում, ինչպես նաև իրենց ֆինանսական միջոցներն են ավելացնում:

 

«Օրեր առաջ թուրք-իրաքյան սահման մեկնած մեր ընկերներն այժմ Բաթման քաղաքում են, որտեղ փախստականի կարգավիճակով 2500-ից ավելի եզդիներ կան: Վերջին օրերին ահաբեկիչները փորձում էին կրկին գյուղերից մեկի վրա /որտեղ մոտ 60 000 եզդի է պատսպարվել/ հարձակում իրագործե: Ահաբեկիչները 2 ռումբ են նետել, բայց, փառք Աստծո, տուժածներ չկան, մի քանի տուն է ավերվել: Եզդիները դիմել են տեղի իշխանություններին, և ԱՄՆ-ի օդուժը հարվածել է գրոհայիններին, նրանք հետ են քաշվել»,-ասաց Մուրազին` հավելելով, թե այնպես չէ, որ ԱՄՆ-ը մշտապես օգնում է եզդիներին` «մեջտեղում շահ կա». «Տարածքում նավթային հանքեր կային, որոնց հետ կապված` ԱՄՆ-ը շահույթ ունի, դրա համար էլ միջամտել է»:

 

Մուրազին տեղեկացրեց նաև, որ այս օրերին եզդիական նոր ջոկատ է կազմվել` «Ի պաշտպանություն Շանգալի», որոնց առաջին խնդիրը զենք հայթայթելն է, քանի որ եզդիներին զենք մատակարարելու` տարբեր երկրների, պաշտոնյաների խոստումները դեռևս խոստումի տեսքով էլ մնում են: