|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Ուժեղ Հայաստան» խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը կարճ տեսանյութ հրապարակել իր ֆեյսբուքյան էջում ու գրել.
«Մի տեսանյութի պատմություն. Աշնանը Ռուբեն Մխիթարյանի Գյումրիում կալանավորումից հետո , նրա տղան փոքրիկ Աշոտը երկար հարցուփորձ է արել թե ուր է հայրիկը: Ասել են գնացել է ուրիշ երկիր:
Ալիկ Ալեքսանյանը, հիշում եմ՝ իմացել էր, որ երեխան անհանգիստ է ու ճշտել էր սիրած խաղալիքը:
Այցելել էր ընկերոջ փոքրիկին անակնկալով...
Այսօր Ալիկի տղան՝ Բենը չգիտի թե ուր է հայրիկը, նրան ասել են որ հայրիկը Գյումիրում է, հարցնում է՝ երբ է գալու:
Ամեն կալանքի հետևում կան սպասող երեխաներ, կանայք, անձնական շատ պատմություններ:
Մեր այն հայրենակիցներին, ովքեր անսալով իշխանական քարոզչությանը երբեմն չեն գիտակցում՝ ինչ է կատարվում Հայաստանում, բացեք ձեր աչքերը.. բացեք ձեր աչքերը»։