Փոխարժեքներ
23 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.56 |
EUR | ⚊ | € 444.14 |
RUB | ⚊ | ₽ 4.7117 |
GBP | ⚊ | £ 518.15 |
GEL | ⚊ | ₾ 141.74 |
Ի տարբերություն ընթացիկ տարվա նախորդ շաբաթների, անցած յոթնօրյակում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շեշտակի աճ:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների` շաբաթվա ընթացքում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից սահմանահատվածի ողջ երկարությամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 350 անգամ` արձակելով ավելի քան 2700 կրակոց:
Առավել ինտենսիվ կրակահերթեր են արձանագրվել ապրիլի 27-29-ը ընկած ժամանակահատվածում: Ադրբեջանական բանակի առաջապահ ուժերը АК, СВД, «Սև նետ», ПК, ДШК, УТЕС տիպի զինատեսակներից շփման գծի հարավարևելյան, արևելյան, հյուսիսարևելյան և հյուսիսային ուղղություններում տեղակայված հայկական դիրքերի վրա միայն երեք օրվա ընթացքում արձակել են շուրջ 1800 կրակոց:
Հրադադարի խախտման արդյունքում, դժբախտաբար, ղարաբաղյան կողմն ունեցել է կորուստներ:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված համարժեք գործողություններից հետո շփման գծի ողջ երկարությամբ հակառակորդի ակտիվությունը ճնշվել է. նշված է ՊԲ լրատվության և քարոզչության բաժնի հաղորդագրության մեջ: