Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։
ՀՀ վարչապետի ուղերձում ասվում է.
«Հարգարժան պարոն Հարությունյան,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Արցախի ժողովրդին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Անկախության տոնի կապակցությամբ: Հանուն ազատության մղած պայքարի ընթացքում Արցախի անկախության նվաճումը հայոց պատմության մեծագույն ձեռքբերումներից է, որը հնարավոր դարձավ հայության բոլոր հատվածների միասնականության, հայ զինվորի անպարտ ոգու և ինքնուրույն իր ճակատագիրը տնօրինելու հայ ժողովրդի հաստատուն կամքի դրսևորման շնորհիվ:
Վստահ եմ, որ Արցախի ժողովրդի վճռականությունը ու իշխանությունների կողմից իրականացվող հետևողական քայլերը մոտ ապագայում կհանգեցնեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմանը՝ առավել ևս, որ ժողովրդավարական համակարգի հաստատմամբ և միջազգային իրավունքի հարգմամբ այն վաղուց է նվաճել համաշխարհային մեծ ընտանիքի անդամ դառնալու իրավունքը:
Կրկին շնորհավորելով Անկախության օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ Ձեզ, պարոն վարչապետ, նորանոր հաջողություններ պետականության ամրապնդման գործում, իսկ արցախցիներին՝ խաղաղություն և բարեկեցություն»:
ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն