կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2010-12-10 01:57
Քաղաքական

Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը ճանապարհ կբացեր Արցախի միջազգային ճանաչման համար

Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը ճանապարհ կբացեր Արցախի միջազգային ճանաչման համար


“Պետք է ափսոսալ, որ Հայաստանի խորհրդարանական ուժերը չեն կարողացել համաձայնության գալ հայության համար այնպիսի ռազմավարական կարեւորության  հարցի շուրջ, ինչպիսին է ԼՂՀ ճանաչումը”,-Երկիրի թղթակցին տված հարցազրույցում նշել է ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հանրային խորհրդի նախագահ Մասիս Մայիլյանը` մեկնաբանելով այսօր ՀՀ Ազգային ժողովում ԼՂՀ ճանաչման հարցի քվեարկության տապալումը:

“ԼՂՀ կարգավիճակի վերաբերյալ օրենսդրորեն ամրագրված Հայաստանի դիրքորոշումը Ադրբեջանի եւ նրա հովանավորների համար սին հույսեր չէր թողնի: Էլ չեմ խոսում այն մասին, որ Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը ճանապարհ կբացեր Արցախի միջազգային ճանաչման համար, ինչը ժամանակակից պայմաններում անվտանգության ապահովման եւ ագրեսիայի  զսպման արդյունավետ մեխանիզմ է համարվում”,-ավելացրել է Մասիս Մայիլյանը: