կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-16 13:49
Քաղաքական

ԼՂ հարցում մոտ ապագայում դրական տեղաշարժ չի լինի

ԼՂ հարցում մոտ ապագայում դրական տեղաշարժ չի լինի

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով` այն փաստը, որ Աստանայում Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահներն առանձին հանդիպում չեն ունեցել, վկայում է այն մասին, որ Ալիեւ-Մեդվեդեւ հանդիպումն էլ այնքան դրական չի եղել: Ղարաբաղի հարցում լավատեսության հիմքեր գործիչը չի տեսնում նաեւ Ադրբեջանի կեցվածքի պատճառով:

Հարցին` արդյո՞ք դրական կեցվածքի բացակայությունը գալիս էր ներկայացված առաջարկությունների բովանդակությունից, Մանոյանը պատասխանեց, որ մինչեւ հիմա էլ պարզ չէ, թե Մեդվեդեւն ինչ ուղերձ էր հղել Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներին: Թեեւ տպավորությունն այն է, որ երկու նախագահների արձագանքը դրական չի եղել, բայց պարզ է, որ Մեդվեդեւի ուղերձը չէր կարող տարբեր լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների նախագահների մոտեցումից, եւ հենց այդ շրջանակներում է, որ ինչ-որ բան առաջարկվել է:

«Մեկ բան պարզ է` Ադրբեջանի մերժողական կեցվածքն է, որ բանակցությունների արդյունավետ լինելու գլխավոր խոչընդոտն է: Եթե Ադրբեջանը համաձայնի, որ Ղարաբաղը կարող է լինել Ադրբեջանի կազմից դուրս, ապա պարզ է, որ առաջընթաց կլինի, բայց առ այսօր նման կեցվածք Ադրբեջանը չունի»,- ընդգծել է ՀՅԴ ներկայացուցիչը: