|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Թուրքիայի նորանշանակ արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությանը տված հարցազրույցում վերահաստատել է իր հակահայ դիրքորոշումը: Այս մասին հայտնում է Yerkirmedia-ն:
Չավուշօղլուն, լրատվամիջոցի պնդմամբ, հայտարարել է, թե Թուրքիան եւ Ադրբեջանը միասին կպայքարեն Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների դեմ: Լրագրողը, շեշտելով, թե նա լավ գիտի Ադրբեջանը, իսկ Ադրբեջանը՝ նրան, հարցրել է, թե, որպես նախարար, ի՞նչ ուղերձ է ցանկանում հղել Բաքվին: Թուրքիայի արտգործնախարարն ասել է, թե Ադրբեջանը կարող է վստահ լինել՝ ինքը կգործի նաեւ որպես այդ երկրի արտգործնախարար: «Մենք կմիավորենք մեր ուժերն ու ջանքերը բոլոր հարցերում»,- շեշտել է Չավուշօղլուն: