Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Այսօր լրագրողների հետ զրույցում փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը ներկայացրեց տեղեկատվություն Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների վերաբերյալ` ոստիկանության մասով: Նա նշեց, որ ապրիլի 23-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում սրբադասման կարգին մասնակցել ցանկացող քաղաքացիները ժամը 13:00-ին Բրազիլիայի հրապարակից` քաղաքապետարանի կողմից տրամադրած տրանսպորտային միջոցներով կարող են շարժվել Էջմիածին: Մասնավոր մեքենաները կարող են թողնել Բրազիլիայի հրապարակում, որտեղ այդ մեքենաները կլինեն ոստիկանների հսկողության ներքո: Էջմիածնում փակ կլինեն Մաշտոցի փողոցը, Կոմիտասի հրապարակը, Արարատյան փողոցը:
Ապրիլի 23-ին առավոտից փակ կլինեն Երեւանի Մաշտոցի, Ամիրյան, Աբովյան, Թումանյան, Նալբանդյան, Հանրապետության, Գրիգոր Լուսավորչի, Խորենացու փողոցները, Տիգրան Մեծի պողոտան` Փոքր կենտրոնի խաչմերուկներից սկսած:
Ապրիլի 23-ի Հանրապետության հրապարակ քաղաքացիները մուտք են գործելու Շահումյան հրապարակից` նախնական զննում անցնելուց հետո, և եթե մարդկանց հոսքն անցնի 50 հազարը, կփակեն մուտքը դեպի Հանրապետության հրապարակ: Ելքը Հանրապետության հրապարակից նախատեսված է Տիգրան Մեծ պողոտայով և Ամիրյան փողոցով: Աբովյան և Նալբանդյան փողոցներից մուտք և ելք չի իրականացվի:
Ապրիլի 24-ին առավոտից փակ կլինի Բաղրամյան պողոտան, կբացեն` միայն իրավիճակից ելնելով, երբ կհանդարտվի մարդկանց հոսքը: Ջահերով երթը նույնպես անցնելու է ոստիկանների ուղեկցությամբ:
Մոտ 12 հազար ոստիկան, այսօրվանից սկսած, անցել են արտակարգ ռեժիմով ծառայության: