Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի Հայ Համայնքի ներկայացուցիչ Արթուր Միրզոյանը ներկայացնում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի միջոցառումների մասին՝ նշելով․
«Մոտենում է Հայոց ցեղասպանության 109-դ տարելիցը: Ավանդաբար, աշխարհի բազմաթիվ երկրներում ամեն տարի ապրիլ աամսին տեղի են ունենում մի շարք միջոցառումներ՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը, այդ թվում՝ ջահերով երթեր և ինչպես նաև խաղաղ երթ՝ ցույց Թուրքիայի դեսպանատների առջև։ Ինչպես գիտեք, Թբիլիսին բացառություն չէ, և 2005 թվականից նշված միջոցառումներն անցկացվում են նաև Թբիլիսիում։
Մասնավորապես, կարևորում ենք երթը դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն, ջահերով երթը ապրիլի 23-ին և Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսները, որոնք ավանդաբար անցկացվում են ապրիլ ամսվա ընթացքում Վրաստանի խորհրդարանի շենքի հարակից տարածքում և մայրաքաղաքի տարբեր հատվածներում։
Հաշվի առնելով վերջին մի քանի օրվա ընթացքում մայրաքաղաքում խորհրդարանի դիմաց ծավալված իրադարձությունները, մասնավորապես, հաշվի առնելով ամենօրյա ռեժիմով տեղի ունեցող բազմաթիվ հանրահավաքները, բացառության կարգով որոշվել է ծրագրում կատարել մի շարք փոփոխություններ.
Հասկանալի պատճառներով այս տարի խորհրդարանի դիմաց ցուցահանդես չի իրականացվի:
Ապրիլի 23-ին նախատեսված միջոցառումները մնում են անփոփոխ։
Մասնավորապես, ժամը 19:15-ին «Իսանի» մետրոյի կայարանի հարակից տարածքից՝ Քեթևան Դեդոփալի պողոտայով, Հավլաբարիում գտնվող Սուրբ Էջմիածին եկեղեցու ուղղությամբ տեղի կունենա ջահերով երթ, որտեղ ծաղիկներ կխոնարհենք հայոց ցեղասպանությանը նվիրված խաչքարի մոտ և հարգանքի տուրք կմատուցենք անմեղ զոհերի հիշատակին։
Հաշվի առնելով վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցած բազմաթիվ հանրահավաքների հետևանքով իրավապահ մարմինների գերզբաղվածությունը, բացառության կարգով այս տարի, որոշվել է չեղարկել ֆիլհարմոնիայի հարակից տարածքից երթը և հավաքը անցկացնել անմիջապես Թուրքիայի դեսպանատան հարակից տարածքում, որտեղ նաև կանցկացվի ցուցահանդես: