Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր մամուլի ասուլիս են հրավիրել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդամները:
ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը նշեց, որ սկսվել է միջոցառումների հիմնական և գլխավոր շաբաթը: Նա մանրամասն ներկայացեց այդ միջոցառումներ, դրանց ժամանակացույցը և միջոցառումներին մասնակցության կարգը: Նաև նշեց, որ սկսվել է հանրային իրազեկման մեծ արշավ:
Հիմնական միջոցառումները մեկնարկելու են ապրիլի 22-ին սկիզբ առնող` «Ցեղասպանության հանցագործության ֆորումի» հասարակական-քաղաքական համաժողովով: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիմքում չորս գաղափարախոսական սյուներ են` հիշողություն, երախտագիտություն, միջազգային պայքար և վերածնունդ: Այս համաժողովը երրորդ հիմնասյան՝ միջազգային պայքարի բաղադրիչ մասն է, այն նվիրված է լինելու ոչ միայն Հայոց ցեղասպանությանը, այլև, առհասարակ, ցեղասպանությունների դեմ միջազգային պայքարին:
Վիգեն Սարգսյանը նշեց, որ համաժողովին մասնակցելու է շատ ներկայանալի կազմ: Համաժողովն անցկացվելու է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, կտևի երկու օր: Երկրորդ օրվա համաժողովը ավելի շատ նվիրված կլինի խորհրդարանական ձևաչափին. կմասնակցեն տարբեր երկրներից ժամանած պատգամավորներ:
Ապրիլի 21-ի երեկոյան կկայանա միջացառումների պաշտոնական բացումը` Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի վերաբացված շենքում: Վիգեն Սարգսյանը նշեց, որ թանգարանը ամբողջությամբ ձևափոխվել է` ցուցադրության տարածքն է մեծացել` եռապատկվել, և ստացվել է շատ տպավորիչ ցուցադրություն:
«Կարծում եմ` բոլորս առիթ ենք ունենալու այդ թանգարանով հպարտանալու, որովհետև իրականում հսկայական գործ է կատարվել` ինչպես եղած նյութը ցույց տալու, այնպես էլ նոր նյութեր կուտակելու համար: Հիմնական տարբերությունը ինձ համար այն էր, որ, բացի լուսանկարներից ու տեքստից, կան նաև ցուցադրանմուշներ, վերապրած առարկաներ, մարդկանց պատմություններն արտացոլող իրեր, որոնք ցույց են տալիս հանցագործության ողջ խորությունը և դաժանությունը»,- ասաց Վիգեն Սարգսյանը՝ հավելելով, որ թանգարանը գերհագեցած է ժամանակակից տեխնոլոգիաներով: