|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Հուլիսի 8-ին Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը հանդիպեց Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր Ժողովի ղեկավար Վյաչեսլավ Մակարովի հետ. տեղեկացնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը մասնակցում էին նաև Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսի օգնական Արտակ Գաբրիելյանը, Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի նախագահ Կարեն Մկրտչյանը, Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր Ժողովի ղեկավարի խորհրդական Վատանյառ Յագյան և Սանկտ Պետերբուրգի Օրենսդիր Ժողովի արտաքին կապերի պետ Նարգիզ Ախադովան:
Ողջունելով գլխավոր հյուպատոսին՝ Վյաչեսլավ Մակարովը պատմեց Օրենսդիր Մարմնի կառուցվածքի, կազմի, պատգամավորների աշխատանքների մասին և շնորհակալություն հայտնեց Հայաստանի իշխանություններին միջազգային ատյաններում Ռուսաստանին աջակցելու համար:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հ. Կարապետյանը ներկայացրեց Հայաստանի ներկայիս իրավիճակը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին 2014-2015 թթ. Սանկտ Պետերբուրգում հայ համայնքի և Գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվելիք Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների վերաբերյալ հարցեր: