կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-01-24 12:30
Քաղաքական

Թող մեկ շաբաթ էլ պատերազմ լինի. ազատամարտիկ

Թող մեկ շաբաթ էլ պատերազմ լինի. ազատամարտիկ

Հետախույզ վետերանների վարչության անդամ Արթուր Բունիաթյանը «մի քիչ» ագրեսիվ է տրամադրված «օլիգարխիկ, կոռումպացված» բանակի նկատմամբ:  Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նա այսպես սկսեց իր խոսքը:

 

Ըստ Բունիաթյանի` փորձված, կյանքի թոհուբոհով, պատերազմի բովով անցած տղաները ուրիշ են,  տարբերվում են երկար մազերով, չգիտես, թե ինչով զբաղվող ներկա երիտասարդությունից: Նրա համոզմամբ` փափուկ բարձի վրա պահված երեխաների համար դժվար է հակառակորդի դեմ կանգնել, ուստի սահմանին պետք է ավելի փորձառու մարդիկ կանգնեն:

 

Արթուր Բունիաթյանը հակառակորդի սադրիչ դիվերսիոն գործողությունների դեմն առնելու իր բանաձեւն ունի: Նրա դիտարկմամբ` թուրքը պրիմիտիվ ազգ է, եւ նրան շատ պրիմիտիվ կերպով կարելի է հաղթել:

 

«Ի՞նչ է նշանակում` Պառավաքարում խփում են, եւ մենք նոր ճանապարհ ենք բացում, որ մեզ չխփեն: Ո’չ, այդպես չպետք է լինի: Ընդամենը 1 շաբաթվա հետախուզական աշխատանքներից հետո, 20-30 րոպեի ընթացքում թուրքերի դիրքերը կարելի շատ ավելի հետ ուղարկել, որպեսզի նրանք այլեւս չկարողանան խփել»,- ներկայացրեց բանախոսը:

 

Լրագրողների դիտարկմանը` իսկ դա պատերազմի չի՞ հանգեցնի, Արթուր Բունիաթյանը պատասխանեց, թե ի՞նչ պատերազմի մասին կարող է խոսք լինել. «Թո’ղ մեկ շաբաթ էլ պատերազմ լինի, ի՞նչ կլինի որ...»: