|
Փոխարժեքներ
22 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, պարզվում է, չի կարողանում լիարժեք հրաժեշտ տալ հայրենիքին ու ինտեգրվել ամերիկյան իրականությանը: Մեր տեղեկություններով, նա բավական ժամանակ է՝ Հայաստանում է: Եվ բուռն կյանքով է ապրում՝ մասնակցում է հարսանիքների, ծննդյան տոնակատարությունների:
Մեզ տեղեկացրին, որ նա «Դոլմամա» ռեստորանային համալիրի սեփականատեր ժիրայրի որդու հարսանիքին է մասնակցել: Մեկ այլ աղբյուր էլ պնդում է, որ նրան տեսել են ԱՄՆ-ում Հայաստանի հյուպատոսի որդու հարսանիքին: Հարսանիքն աչքի է ընկել իր օրիգինալությամբ, պսակադրությունը տեղի է ունեցել Սաղմոսավանքում, որից հետո հարսանքավորներն իջել են վանքի ներքևի հարթավայրում վերջերս կառուցված մի շինություն, որտեղ հարսանեկան քեֆն է նախատեսված եղել:
Ի դեպ, խոսակցություններ կան, որ այդ տարածքը հենց հյուպատոսին է պատկանում ու կառուցվել է հենց որդու հարսանիքի նպատակով: Նորապսակները Սաղմոսավանքից մինչև խնջույքի վայր իջել են ավանակներով լծված սայլով, որի հետևից մետաղյա տարաներով շղթա է կապված եղել՝ զնգզնգոցով նորապսակների գալուստն ազդարարող: Էլեկտրաէներգիան խնջույքի թեժ պահին, երբ քեֆները լավ-լավ է եղել, անջատվել է՝ հոսանքալարերը չեն դիմացել ծանրաբեռնվածությանը:
Անմիջապես մի մեծ տրանսֆորմատոր են բերել՝ որպես հոսանքի այլընտրանքային աղբյուր, սակայն մի կարճ ժամանակ աշխատելուց հետո՝ գիշերվա ժամը 3-ի կողմերը, սա էլ է «հրաժարվել» հոսանք մատակարարելուց, ու հարսանքավորներն ստիպված են եղել ավարտել խնջույքը»,–գրում է «Հրապարակ» թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։