կարևոր
3619 դիտում, 5 ամիս առաջ - 2024-05-31 13:03
Քաղաքական

Ուժայինների ղեկավարները բավական խելք ունեն՝ հասկանալու, որ իրենց գործողությունները լուրջ քրեական հանցագործություններ են․ Գագիկ Համբարձումյան

Ոստիկանապետի հնարավոր հրաժարականի մասին հարցին՝ ոստիկանության գեներալ-մայոր Գագիկ Համբարձումյանը պատասխանեց․  «Սա քաղաքական իշխանություն չէ, այլ հանցավոր բանդա՝ շայկա։ Շայկայի ղեկավարը որոշում է ինչ-որ մեկի ժամանակավոր զոհաբերել՝ կրքերը հանդարտեցնելու համար Ե՛վ ոստիկանապետ, և՛ ՆԳ նախարար, ընդհանրապես բոլոր ուժային կառույցների ղեկավարները և իրավական բլոկի ղեկավարները՝ լինելով վատ մարդ, արժանապատվությունը կորցրած, բայց ունեն խելքի որոշակի քանակ ունեն՝ հասկանալու համար, որ արդեն իսկ իրենց թույլ տված արարքները, իրենց ղեկավարությամբ իրականացրած հակաժողովրդական, հակապետական գործողությունները լուրջ քրեական հանցագործություններ են։ Եվ հասկանում են, որ այս հանցավոր ռեժիմի հեռացումից հետո բավականին լուրջ պատասխանատվության պիտի ենթարկվեն»։ 

Նշենք, որ տեղի է ունենցել  քաղբանտարկյալ, «Ձայն հայրենյաց» մտավորականների նախաձեռնության անդամ, «Զարթոնք» ազգագրական համույթի գեղարվեստական ղեկավար, մշակույթի գործիչ Գագիկ Սարգսյանի պաշտպանության խորհրդի մամուլի ասուլիսը։

Հիշեցնենք, որ մարտի 13-ին ԱԱԾ հատուկջոկատայինները ներխուժել են Գագիկ Սարգսյանի տուն, և, ինչպես հայտնել է նրա որդին, խուզարկել են տունը, տակնուվրա արել ամբողջությամբ, ապա՝ ձերբակալել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Գագիկ Սարգսյանը ձերբակալվել է «ՔՊ»-ական Գագիկ Մելքոնյանի և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ նյութերի հայտնաբերման դեպքով, որը ՔԿ-ն որակել է որպես ահաբեկչական գործողություն։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ, մարտի 14-ին մասնակի բավարարել է Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին քննիչի միջնորդությունը՝ թույլատրելով կալանավորումը մեկ ամսով։ Այդ գործով հետապնդում է իրականացվում ևս երեք անձի նկատմամբ, որոնցից երկուսը կրկին կալանավորված են։ Օրերս էլ ՔԿ-ն հայտնեց ևս մեկի անձի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին»։

Մանրամասն՝ տեսանյութում