կարևոր
3865 դիտում, 1 տարի առաջ - 2023-07-27 09:37
Քաղաքական

ՔՊ վարչության նիստը բավական թեժ է անցել. նոր մանրամասներ. «Ժողովուրդ».

ՔՊ վարչության նիստը բավական թեժ է անցել. նոր մանրամասներ. «Ժողովուրդ».

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հուլիսի 25-ին տեղի էր ունեցել ՔՊ վարչության նիստ՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: «Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել ՔՊ փակ նիստից: Նախ՝ տեղեկացանք, որ նիստը 2 ժամից ավելի է տեւել ու բավականին թեժ է անցել՝ կապված հատկապես ավագանու ընտրությունների հետ:

Բանն այն է, որ ՔՊ-ականներին դեռ չի հաջողվում վերջնական որոշում կայացնել Արմեն Փամբուխչյանի տեղակալների հարցով. տարբեր անուններ շրջանառվում են, բայց դեռ հստակ որոշում չունեն։ Ինչպես մեր աղբյուրներն ասացին, այս հարցում վերջնական խոսքն Ավինյանինն է:

ՔՊ վարչության նիստին, որքան էլ տարօրինակ է, որեւէ անդրադարձ չի եղել Արցախում ստեղծված աղետալի իրավիճակին, անվտանգային հարցերին եւս անդրադարձ չի եղել, քննարկվել են բացառապես ներկուսակցական հարցեր՝ կուսակցության անդամակցության եւ ավագանու ընտրությունների հետ կապված:

Հիշեցնենք, որ ՔՊ կուսակցականները 3000 հոգի են՝ ըստ ԿԸՀ կայքի: ՔՊ-ին չի հաջողվում այդ թիվը մեծացնել»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում