կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-08-14 14:39
Հասարակություն

Դա բնական երևույթ է . Հեղինե Բիշարյանը` որդու պահվածքի մասին

Դա բնական երևույթ է . Հեղինե Բիշարյանը` որդու պահվածքի մասին

ՕԵԿ-ի և Ագրարային համալսարանի միջև առկա տարածքային վեճը գնալով նոր թափ է ստանում:

 

Հիշեցնենք, որ մի քանի օր է , ինչ Ագրարայինի պրոֆեսորադասախոսկան անձնակազմն ու ուսանողները բողոքում են ՕԵԿ-ի կողմից բուհի տարածքում տարվող շինարարությանը: Սակայն ՕԵԿ-ը պնդում է, որ քաղաքապետարանի կողմից դեռևս 2008թ-ին շինթույլտվություն են ստացել: Խնդիրը այժմ կարգավորվում է դատական կարգով: Սեպտեմբերի 9-ին ՀՀ վարչական դատարանը կանդրադառնա խնդրին: Իսկ դեռևս հուլիսին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել` որով ՕԵԿ-ին պարտավորեցրել էր ընդհատել շինարարությունը՝ մինչև վեճի հանգուցալուծումը: Երեկ սակայն ընհարում էր տեղի ունեցել բուհի անձնակազմի և ՕԵԿ-ականների միջև, ինչի արդյունքում վատացել էր ԱԺ ՕԵԿ խմբակլցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի ինքնազգացողությունը: 

 

Այսօր լրագրղների հետ զրույցում կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը նշեց, որ իր գործընկերոջ վիճակն այժմ նորմալ է և օրեր անց դուրս կգրվի հիվանդանոցից: Նրա խոսքով` երեկ քիչ էր մնում ցանկապատներն ընկնեին իր վրա, սակայն կուսակիցների օգնությամբ նա մի կերպ փրկվել է: Դրա վերաբերյալ Բիշարյանը հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն: Սակայն Ագրարային համալսարանի Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Դանիել Պետրոսյանի խոսքով` երեկ Բիշարյանն իրեն անվայել է պահել. Ոտքերը խփում էր գետնին և հոխորտում, 200 տղամարդու վրա գոռում էր, ինչ ասեմ, երբ մանկավարժական գիտությունների թեկնածու կինը տղամարդու վրա մատ է թափ տալիս և գոռում, իսկ տղան կանանց ներկայությամբ մայր է հայհոյում:

 

Yerkir.am-ի հետ զրույցում անդրադառնալով որդու կողմից դրսևորած երեկվա վարքագծին ՕԵԿ փոխնախագահն ասաց. «Իմ տղան չի հայհոյել, ես ծիծաղելի եմ համարում դա: Ես մեն-մենակ կանգնած էի և ցանկապատն ինձ վրա էր գալիս, իմ կողքին իմ տղան է եղել և իմ կուսակիցները, ովքեր փորձել են ցանկապատը պահել: Ձեզանից ցանկացածը նման վերաբերմունք կդրսևորեր, եթե ծնողի նկատմամբ այդպես կվարվեր, վեճի ժամանակ մեկը մյուսին գեղեցիկ խոսքեր չի ասում և դա բնական երևույթ է»:

 

Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: