|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը երեկ լրագրողների հետ զրույցում իր անհամաձայնությունն ու դժգոհությունն էր հայտնել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ռեյտինգային ցուցակով ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանի առաջադրման կապակցությամբ:
Բիշարյանն էլ այսօր Ալեքսանյանին պատասխանելու պատրաստակամությամբ էր եկել խորհրդարան: Նիստերի դահլիճ մտնելուց առաջ նա հենց տեսավ Ալեքսանյանին, անմիջապես փորձեց հաշիվները մաքրել նրա հետ: «Պարո'ն Ալեքսանյան, երեկ էդ ի՞նչ հայտարարություն եք արել: Ես արդեն երեք անգամ Շենգավիթում առաջադրված թեկնածու եմ: Դու պիտի՞ ինձ ասես` առաջադրվեմ, թե` չէ, թե՞ դու ես ինձ խանգարելու»,- բարկացած հայտարարեց Բիշարյանը:
Սամվել Ալեքսանյանն էլ գրեթե չհակադարձեց Բիշարյանին, միայն կցկտուր մի քանի բան ասաց: