Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր ՕԵԿ կուսակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանը կուսակցության շենքի բակում աչքի է ընկել իր ագրեսիվ պահվածքով: Նա անհարգալից վերաբերմունք է դրսևորել yerkir.am-ի լրագրողի նկատմամբ:
Նշենք, որ այսօր առավոտյան Ագրարային համալսարանի ներկայացուցիչները հանդիպել են ՕԵԿ խմբակցության փոխնախագահ Հեղինե Բիշարյանի հետ, որպեսզի քննարկեն բուհի և կուսակցության միջև առկա տարածքային վեճը:
Հիշեցնենք, որ Ագրարային համալսարանն ՕԵԿ-ին մեղադրում է իր տարածքում ապօրինի շինարարություն կատարելու մեջ, իսկ ՕԵԿ-ը պնդում է հակառակը:
Եվ ահա, երբ մեր լրագրողը փորձել է մոտենալ ՕԵԿ-ի բակում իր կուսակիցների հետ կանգնած Հեղինե Բիշարյանին` ճշտելու թե ինչ արդյունք տվեցին բանակցությունները, արժանացել է նրա հանդիմանությանը: «Էս ո՞վ ա էս աղջիկը, որ նկարում ա, ո՞վ ես»,- անհարգալից տոնով մոտենալով մեր լրագրողին հետաքրքրվել է Բիշարյանը, իսկ հետո լսելով մեր լրատվամիջոցի անունը բռնել մեր լրագրողի ձեռքից և ասել.
«Yerkir.am, ուրեմն դու ինձ հարց չես տալիս, կամեռադ էլ քեզ պահի»: Այնուհետև արդարացնելով իր պահվածքը նշեց, որ մեր կայքում իր նկարները կան, դրա համար չի ցանկանում իրեն լուսանկարեն, բայց փոխարենը նշեց, որ դեմ չէ, որ իրեն տեսանկարահանեն:
Մեզ հետ զրույցում, երբ Բիշարյանը դժգոհում էր բուհի անձնակազմի երեկվա դրսևորած պահվածքից, մասնավորապես այն հանգամանքից, որ քիչ էր մնում մնար ցանկապատի տակ, հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ է վեճը հարթելու խնդիրն ամբողջությամբ վերցրել իր ուսերին:
«Իսկ ո՞վ ասաց իմ ուսերին է»,-ասաց նա, ապա դիմելով կուսակիցներին` հավելեց. Մհեր Շահգելդյա~ն, Իշխան Խաչատրյա~ն, ու՞ր են ձեր ուսերը, բերե’ք այստեղ և ընհանրապես «Օրինաց երկիր» կուսակցության բոլոր տղամարդկանց ուսերն այստեղ են , այնպես որ»:
Մանրամասները` yerkir.am-ի տեսանյութում: