|
Փոխարժեքներ
16 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.7 |
| EUR | ⚊ | € 448.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.8049 |
| GBP | ⚊ | £ 510.68 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Ուկրաինայում այժմ որոշվում է Եվրոպայի ճակատագիրը: Այդ մասին երեկ Լվովում ասուլիսի ժամանակ ասել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին:
«Ուկրաինայում այժմ որոշվում է Եվրոպայի ճակատագիրը, ես կարծում եմ, որ եվրոպացիները նույնպես դա հասկացել են: Ուկրաինան սեփական կյանքով ու արյունով փրկում է եվրոպական քաղաքակրթությունը 21-րդ դարի բարբարոսներից: Այսօր նշվում է Վրաստան ռուսական ներխուժման տարելիցը: 2008-ին մի քանի հարյուր վրացի զինվոր զոհվեց, սակայն մինչ այդ մեզ մոտ շարունակվել է 20-ամյա պատերազմը, որը տասնյակ կայնքեր է խլել»,-ասել է նա:
Նրա խոսքերով՝ այն ամենը, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, քաջ ծանոթ է վրացիներին:
«Սակայն կա նաև նոր բան, քանի որ այն, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում, Ռուսական կայսրության մայրամուտն է»,- ասել է նա: