Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ռուսաստանը երբեք չի նահանջի իր ինքնիշխանության ապահովման հարցում. հայտարարել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։ Նրա խոսքով՝ այժմ որոշվում է Ռուսաստանի ճակատագիրը և նրա ապագա տեղն աշխարհում։
«Մեր երկիրն այժմ իսկապես պատմական պահ է ապրում։ Որոշվում է Ռուսաստանի ճակատագիրը, նրա ապագա տեղն աշխարհում»,- ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի ասել է Նարիշկինը։
Նա հորդորել է չմոռանալ, որ Ռուսաստանի Դաշնության զարգացման հիմնական գործոնը և նրա հազարամյա պատմության առանցքը եղել և մնում է ինքնիշխանությունը։ «Սա մեր քաղաքացիների բարեկեցության և արժանապատվության երաշխիքն է, սա մեր երեխաների ապագան է։ Նման հարցերում Ռուսաստանը երբեք չի նահանջել ու չի նահանջի, քանի որ հակառակ դեպքում կդադարի Ռուսաստան լինել»,- ասել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավարը։
Նարիշկինն ընդգծել է, որ Ուկրաինայում «հատուկ գործողություն» սկսելու որոշումը հիմնված է աշխարհում տիրող իրավիճակի վրա, և «ռուսատյաց Կիևի ռեժիմի» հետ կապված ամենափոքր ուշացումը մոտ ապագայում մեծ ողբերգության կվերածվեր։ «Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ Դոնբասի բնակչության պաշտպանությանն ու մեր երկրի անվտանգությանը նպատակաուղղված հատուկ ռազմական գործողություն իրականացնելու մասին որոշումը հիմնված է պատմական օրինաչափությունների խոր վերլուծության և աշխարհում իրավիճակի չափազանց ճշգրիտ, իրատեսական գնահատման վրա»,- նշել է Նարիշկինը: