կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-04-14 21:48
Հասարակություն

25 տոկոսին մանիպուլացնելով ընտրվածն այժմ վռճում է ամբողջ հայ ազգի ներառյալ՝ սփյուռքի, ճակատագիրը․ Վարուժան Գեղամյան

25 տոկոսին մանիպուլացնելով ընտրվածն այժմ վռճում է ամբողջ հայ ազգի ներառյալ՝ սփյուռքի, ճակատագիրը․ Վարուժան Գեղամյան

Իմիջիայլոց, անհրաժեշտ է նաև հիշել, որ ներկայիս դե ֆակտո թուրքամետ իշխանությունը, որն անընդհատ ներկայանում է իբր «ժողովրդի անունից խոսող և կառավարող», իրականում ընտրվել է ՀՀ բնակչության ընդամենը 25%-ի ձայներով, որոնց մեծագույն մասն էլ տրվել է կապիտուլիանտի և նրա խմբավորման մանիպուլիացիաներին, որոնցում ոչ մի խոսք չի եղել Արցախը Ադրբեջանին նվիրելու մասին (ավելին, մերձիշխանական մեդիա կայսրությունն ամեն օր ու մինչև այսօր հայ ժողովրդին համոզում է, որ «նորից ազատագրվել է Շուշին»)։

Սա շատ կարևոր հանգամանք է, որն ապացուցված է նաև գիտական հետազոտություններով:

25%-ին մանիպուլացնելով ընտրվածը այժմ վռճում է ամբողջ հայ ազգի (ներառյալ սփյուռքի) ճակատագիրը՝ վերջնականապես ցեղասպանելով մեզ։

Այնպես որ այս դավաճանությունը կարելի է կանգնեցնել, եթե «լուռ մեծամասնությունը» և հատկապես կարծիքի առաջնորդները սկսեն խոսել և պահանջել դավաճանների հեռացում:

Վարուժան Գեղամյան

Թուրքագետ