|
Փոխարժեքներ
25 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.6 |
| EUR | ⚊ | € 440.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.8463 |
| GBP | ⚊ | £ 499.63 |
| GEL | ⚊ | ₾ 141.13 |
Թուրքիան կարող է իր վրա վերցնել եվրոյի գոտու ճգնաժամի կարգավորման ծախսերի մի մասը. հայտարարել է ԵՄ անդամակցության հարցերով պետնախարար Էգեմեն Բաղըշը:
Ըստ թուրքական TRT հեռուստաընկերության` Ստոկհոլմի համալսարանում «ԵՄ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների ապագան» թեմայով դասախության ժամանակ թուրք պետնախարարը նշել է, որ Եվրամիությունն իր պատմության ամենալուրջ ճգնաժամն է ապրում, որը ոչ միայն տնտեսական, այլեւ քաղաքական կողմ ունի: Ընդ որում` Բաղըշը համաձայնել է մի շարք փորձագետների հետ, որոնք ճգնաժամի առաջացման պատճառ են համարում եվրոպացիների անվստահությունը եվրաինտեգրման նախագծի նկատմամբ:
«Նոր անդամ երկրները, ցուցադրելով աճի բարձր ցուցանիշներ, կարող են նպաստել այն բանին, որ Եվամիությունը գլոբալ համակարգում ավելի կարեւոր տեղ զբաղեցնի: Թուրքիան կարող է զգալիորեն փոխել Եվրոպայի ճակատագիրը»,- հայտարարել է Բաղըշը` հավելեով, որ թուրքական տնտեսությունը ամենամեծ աճ արձանագրող տնտեսությունն է, համեմատած եվրոպականների հետ