Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է . «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների հանաձայն՝ Բարձրագույն դատական խորհրդի անդամները կիրակի օրը հավաքվելու են՝ որոշելու 5 դատավորների ճակատագիրը։ Բանն այն է, որ երկուշաբթի օրը ԲԴԽ-ն հրապարակելու է 5 դատավորների վերաբերյալ որոշում։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն կարգապահական վարույթ է հարուցել դատավորներ Տիգրան Պետրոսյանի, Արտակ Բարսեղյանի, Աստղիկ Խառատյանի, Սամվել Թադեւոսյանի եւ Դավիթ Հարությունյանի նկատմամբ։ Դատելով իրավիճակից ու այս կարգապահականների քննությունների շուրջ բարձացված աղմուկից՝ ԲԴԽ-ն, ըստ ամենայնի, 4 դատավորների՝ Աստղիկ Խառատյանի, Տիգրան Պետրոսյանի, Սամվել Թադեւոսյանի, Արտակ Բարսեղյանի լիազորությունները կդադարեցնի, իսկ Դավիթ Հարությունյանի մասով այս պահի դրությամբ դեռ վերջնական որոշում չկա:
Երկմտանքները նրա մասով շատ են:
«Ժողովուրդ» օրաթերթը հեռավար կհետեւի, թե ինչ է կատարվում ԲԴԽ դռնփակ նիստի շրջանակներում, եւ կներկայացնի մանրամասներ։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում