կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-24 11:54
Քաղաքական

Նստելու ենք այնքան ժամանակ, մինչև օր որոշեն ու ասեն՝ գնում եք. ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները շարունակում են նստացույցը

Նստելու ենք այնքան ժամանակ, մինչև օր որոշեն ու ասեն՝ գնում եք. ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները շարունակում են նստացույցը

ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները երեկոյան կրկին գիշերել են կառավարության շենքի առջև:

«Երեկ վարչապետը մեզանից պահանջեց 200 hոգանոց ցուցակ: Երբ հասկանանք, որ այդ հարցը լուծվում է, կդադարեցնենք հացադուլը», - լրագրողներին ասաց բողոքի ակցիայի մասնակից Արթուր Ոսկանյանը:  

Նա պահանջեց իրենց պայքարը չքաղաքականացնել և չտարածել տեղեկատվություն, թե երեկոյան կառավարության շենքի առջև գիշերել են նաև երեխաներ: Ոսկանյանը նշեց, որ թեև ծնողները ցանկություն են ունենում երեխաների հետ մնալ ու գիշերել, բայց իրենք թույլ չեն տալիս:

Բողոքի ակցիայի մասնակիցներից Նունե Սարգսյանն էլ նշեց, որ վճռական են  շարունակել նստացույցն այնքան ժամանակ, մինչև իրենց խնդիրներին լուծում տրվի: «Նստելու ենք այնքան ժամանակ, մինչև օր որոշեն ու ասեն՝ գնում եք», - նշեց նա:

Քաղաքացիներն արդեն երկրորդ օրն են գիշերում կառավարության շենքի մոտ՝ պահանջելով աջակցել իրենց ՌԴ մեկնելու հարցում: Երեկ Yerkir.am-ի հետ զրույցում քաղաքացիներից մեկը նշել էր, որ հանդիպել են վարչապետի հետ, նա խոստացել է լուծումներ գտնել, սակայն քաղաքացիները մտադիր չեն դադարեցնել նստացույցը, քանի դեռ իրենց պահանջին վերջնական լուծում չի տրվել: